Դեսպան

Ն.Գ. պարոն Ռուբեն Սադոյան

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Ծննդյան թիվն ու վայրը

հունիսի 22-ին, 1968թ., ք. Երևան

Կրթությունը

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:

Աշխատանքային գործունեությունը

1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ,

1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ,

1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում` տնօրեն,

1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն,

2000-2001թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ,

2002թ.` «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն,

2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն,

2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր

ՀՀ Նախագահի 2017թ. հոկտեմբերի 31-ի հրամանագրով նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր