Երկկողմ հարաբերություններ

Վրաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:

2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի և Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձևավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները:

Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները:

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:

Իրավապայմանագրային դաշտը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, այդ թվում`պայմանագրեր համաձայնագրեր 57 Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

Առևտրատնտեսական հարաբերությունները

Առևտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • գյուղմթերք
  • ավտոմեքենաներ
  • հանքային ջրեր
  • քիմիական արտադրանք
  • դեղամիջոցներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • լեռնարդյունահանող սարքավորումներ
  • բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ
  • գյուղմթերք
  • սննդի արդյունաբերության արտադրանք
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր