Իրադարձություններ

Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարի առաջին հանդիպումը Թբիլիսիում հավատարմագրված դիվանագետների հետ

05.11.2012

 

Ս.թ. նոյեմբերի 2-ին Թբիլիսիում կայացավ Դիվանագետի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպվել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից: Միջոցառման նպատակը Վրաստանի նախարարների նոր կաբինետի առանձին անդամների հետ օտարերկրյա դիվանագետներին ծանոթացնելն էր:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան, վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին և Վրաստանի այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Տիկին նախարարը անդրադարձավ երկրի արտաքին քաղաքական կուրսի հիմնական ուղղություններին և, մասնավորապես, նշեց, որ Վրաստանի կողմնորոշումը դեպի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը կմնա անփոփոխ, սակայն, միաժամանակ, Վրաստանը կձգտի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Արտաքին գործերի նախարարը նաև հայտարարեց, որ Վրաստանը հետագայում ևս զարգացնելու է ավանդական բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր