Իրադարձություններ

Լև Բոյախչևի նկարների ցուցահանդես Թբիլիսիում

06.11.2012

Ս.թ. նոյեմբերի 2-ին Թբիլիսիի «Vanda Art Gallery» ցուցասրահում կայացավ Վրաստանի հայկական ավանդական դիմանկարի դպրոցի հայտնի ներկայացուցիչներից և շարունակողներից մեկի` Լև Բոյախչևի նկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին այցելեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը հիացմունքով արտահայտվեց նկարչի կտավների մասին և ցուցահանդեսի կազմակերպիչներին առաջարկեց աջակցություն ապագայում:

Թբիլիսցի Լև Բոյախչևը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 7-ին: 1959թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1974-97թթ. Թբիլիսիում կազմակերպվել են նկարչի ութ անհատական ցուցահանդեսներ: 1985 թվականին կայացել է նրա ցուցահանդեսը Մոսկվայում, իսկ 1991 թվականին` Գերմանիայում: Բոյախչևվի կտավները պահվում են Վրաստանի գեղարվեստի պետական թանգարանում, ԱՄՆ-ի ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև Թբիլիսիի, Երևանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Խարկովի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Հունաստանի մասնավոր հավաքածուներում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր