Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի այցելությունը Թբիլիսիի հայկական դպրոց

15.11.2012

Նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Թբիլիսիի 104 հայկական միջնակարգ դպրոց, ուր հանդիպում ունեցավ դպրոցի ուսուցչական կազմի և բարձր դասարանի աշակերտների հետ:

                                                                                                                               

Դեսպանի այցելության նպատակն էր հայկական դպրոցի առջև կանգնած հիմնախնդիրների պարզաբանումը, ուսուցչական կազմին և աշակերտությանը հուզող կարևոր հարցերի արձանագրումն անմիջական աղբյուրից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսուցչական անձնակազմին և բարձր դասարանի աշակերտներին հուզող, մասնավորապես` հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, երկլեզու ուսուցման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Դեսպան Մանուկյանը մանրամասն հետաքրքրվելով դպրոցում առկա խնդիրներով` հույս հայտնեց, որ դրանք դրական լուծումներ կգտնեն Վրաստանի համապատասխան գերատեսչության նորանշանակ ղեկավարության հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում:

Հովհաննես Մանուկյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց շարունակական և պարբերական բնույթի դարձնել հայկական կրթօջախների անձնակազմերի հետ նմանատիպ հանդիպումներն ու շփումները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր