Իրադարձություններ

Ոսկրածուծի դոնորագրման միջոցառում Թբիլիսիում

26.11.2012

Նոյեմբերի 25-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ոսկրածուծի կամավորների դոնորագրում:

                                    

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում լեյկեմիայով և արյան չարորակ հիվանդություններով տառապող հայորդիների կյանքի փրկության  առաքելությամբ զբաղվող, հարավկովկասյան տարածաշրջանում միակը հանդիսացող, 1999 թվականին հիմնադրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում կազմակերպված դոնորագրման գործընթացում ներգրավվել էին Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպություններ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Թբիլիսիի հայ համայնքում դոնորագրում անցկացնելու բարեգործական միջոցառման նպատակն էր ընդլայնել տվյալների բանկը, որի օգնությամբ հնարավոր է դառնում համատեղելի դոնորների հայտնաբերումը և ցողունային առողջ բջիջների կենսափրկիչ փոխպատվաստումը:

Կամավոր դոնորագրմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը և աշխատակիցները` անձամբ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ: 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր