Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանը մասնակցեց Վրաստանի զինված ուժերի զինծառայող Գեորգի Ադամովի քաղաքացիական հոգեհանգիստին

13.06.2013

Հունիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Հովհաննես Մանուկյանն այցելեց  Գորի` հունիսի 6-ին Աֆղանստանում ահաբեկչությանհետևանքով զոհված Վրաստանի զինված ուժերի զինծառայող, ծագումով հայ Գեորգի Ադամովի քաղաքացիական հոգեհանգիստին:

Դեսպան Մանուկյանը ցավակցություն հայտնեց զոհվածի հարազատներին և մերձավորներին, հոգեհանգիստին ներկա գտնվող Վրաստանի զինվորական գերատեսչության բարձրաստիճան սպաներին: Դեսպանին ուղեկցում էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, թբիլիսահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանը ցավակցական ուղերձ էր հղել ողբերգական միջադեպի կապակցությամբ, որում ասվում էր. «Խորին ցավակցությունս եմհայտնում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացզինծառայողների ընտանիքներին և հարազատներիննրանց ողբերգական մահվանկապակցությամբ: Կիսում եմ այս ցավն ու կորուստը վրաց ժողովրդի հետ ևդատապարտում անհանդուրժողականության ու ահաբեկչության ցանկացածդրսևորում»:

Հիշեցնենքոր Վրաստանի զինված ուժերի զինվորականները ծառայություն էինիրականացնում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում:Հունիսի 6-ին մահապարտ ահաբեչի հարձակման հետևանքով զոհվել էին 7զինծառայողներևս 9-ը՝ վիրավորվել: 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր