Իրադարձություններ

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում Թբիլիսիում

05.09.2013

Մայիսի 8-ին, Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը և <<Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը>> կազմակերպել էին  

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության և հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպանության դիվանագիտական կազմը և աշխատակիցները:

Դեսպան Մանուկյանը բացման իր խոսքում, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ, արժևորեց և' Հայրենական մեծ պատերազմում, և' Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած հայ քաջասիրտ կամավորականների և ռազմական գործիչների անձնվեր պայքարի արդյունքները` խաղաղ և կայուն ապագա կերտելու հարցում: <<Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր հայի սիրտ, քանզի քսաներկու տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին հայոց պատմությունը արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին, որն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու որևէ բռնություն >>,-իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

            

Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդեսից և համերգից: <<Ուրարտուի արձագանքը>> խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին թբիլիսահայ նկարչուհի Ալլա Անտոնյանցի աշխատանքները: Միջոցառման համերգային մասում հանդես եկան թբիլիսահայ կատարողներ Հենրիխ Պետրոսյանը, Նինա Կարապետյան-Գևորկովան, Աննա Պողոսովան, Նադի Զախարյանը, <<Ջեյրան>> և <<Մուշ>> անսամբլները:

            

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր