Իրադարձություններ

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

14.09.2013

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական ​​համայնքի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:

            

Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ Ատելության Կոչերին Շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. <<Մեր համատեղ խնդիրն է միահամուռ և հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը և բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երևույթները ծնող պատճառների և դրանց ցանկացած դրսևորումների դեմ>>:

Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաև, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: 

           

           

Միջոցառման մասնակիցներին իրենց արվեստով հիացրեց ՀՀ դեսպանության կողմից Հայաստանից հատուկ հրավիրված <<Միքայել Ոսկանյան եւ ընկերներ>> համույթը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր