Իրադարձություններ

Դեսպան Մանուկյանի աշխատանքային այցը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

16.03.2014

Կից լուսանկարներ

Դեսպան Մանուկյանի աշխատանքային այցը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

Batum

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Մարտի 15-ին և 16-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցելություն ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացավ Բաթումի քաղաքապետի պաշտոնատար Գիորգի Երմակովի հետ, ով ներկայացրեց Բաթումի զարգացման հեռանկարներն ու ուղղությունները՝ ընդգծելով բաթումահայերի ավանդական դերը քաղաքի զարգացման գործում: Դեսպան Մանուկյանն իր հերթին խոսեց Բաթումում հայ գործարարների ներդրումներ կատարելու հնարավորության, ինչպես նաև առաջիկա տուրիստական սեզոնի ընթացքում մեր հայրենակիցների՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցելությունների հետ կապված կազմակերպչական հարցերում տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցության կարևորության մասին:  

Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր Բաթումի Բարեկամության տանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային խնդիրներին վերաբերող հարցերը, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, համայնքային կյանքի զարգացման հեռանկարները: Դեսպան Մանուկյանը կարևորեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և համայնքային մի շարք ակտիվիստների հանձնեց ՀՀ Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և Գիտության նախարարությունների գերատեսչական պարգևները: Հանձնվեցին նաև ՀՀ Պաշտպանության Նախարարության գերատեսչական պարգևներ Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին և վետերաններին: Իսկ այն վետերաններին, ովքեր առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել ներկա գտնվել հանդիպմանը, դեսպան Մանուկյանն անձամբ այցելեց և հանձնեց այդ պարգևները:

Այցի երկրորդ օրը տեղի ունեցավ բարեգործական միջոցառում Բաթումի հայ առաքելական Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ Եկեղեցում, որտեղ Վրաստանում ՀՀ դեսպանության անունից նվերներ հանձնվեցին Բաթումի հայաբնակ առավել կարիքավոր ընտանիքներին:

 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր