Իրադարձություններ

Մայիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը

15.05.2016

Կից լուսանկարներ

Մայիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը

Մայիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը

Ամբողջ ալբոմ »

 Ս.թ. մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ներկա է գտնվել Թբիլիսիի Մարզապալատում կայացած «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» Վրաստանի իշխող կուսակցության համագումարին, որին մասնակցել են Վրաստանի նախկին վարչապետներ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին, պատգամավորներ Վրաստանի բոլոր տարածաշրջաններից և բազմաթիվ հյուրեր, այդ թվում  երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Համագումարում ելույթով հանդես է եկել կուսակցության ղեկավար կազմում ընդգրկված Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով առաջարկել է կուսակցության նախագահի պաշտոնում ընտրել Վրաստանի գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Քվեարկությունից հետո «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նորընտիր նախագահը, որը, ինչպես արդեն հայտնի է, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է կուսակցության ընտրական ցուցակը, համոզվածություն է հայտնել, որ «Վրացական երազանք»-ը համոզիչ հաղթանակ կտանի ս.թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններում:

Նորընտիր նախագահը իր ելույթում այլ հարցերի թվում անդրադարձել է նաև կուսակցության արտաքին քաղաքական նախապատվություններին՝ շեշտելով, որ Վրաստանը որդեգրել է քաղաքական կուրս դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ և երբեք չի շեղվի այդ ճանապարհից, քանզի այն համընկնում է վրաց ժողովրդի արտահայտված կամքի հետ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր