Լուրեր

14.12.2017 • ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարության Դավիթ Աղմաշենեբելու անվան Ազգային պաշտպանության ակադեմիայի հրավերով Վրաստանում էր գտնվում ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի կազմում էին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի ներկայացուցիչները:

12.12.2017 • Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ

Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ, որը հանդիսանում է Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պեռնիցկին։

11.12.2017 • Դեսպան Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը՝ միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ, ովքեր Վրաստանի կոմպոզիտորների միության հրավերով պատասխան այցով գտնվում էին Թբիլիսիում։

11.12.2017 • Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

30.11.2017 • Դեսպան Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:

16.09.2017 • Դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին

 Ս.թ. սեպտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին, ով Թբիլիսիում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Զրույցի ընտացքում դեսպան Վարդանյանը հայտնեց, որ հպարտությամբ է լցվում Արոնյանի հաղթանակները տեսնելիս, ինչին ի պատասխան վերջինս շնորհակալություն հայտնեց նախ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը ցանկանում է շարունակել...

18.07.2017 • ԴԵսպան Յուրի Վարդանյանն ընդունել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադին

Ս.թ. հուլիսի 18-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադին, ում այցելությունը ՀՀ դեսպանություն կրում էր ճանաչողական բնույթ:

11.07.2017 • Տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ամառային դասընթացի ավարտական շնորհանդեսը

 Վրաստանի ԶՈւ Սաչխերեյի Լեռնային-ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հունիսի 9-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ամառային դասընթացի մասնակից երկրների զինված ուժերի զինծառայողների ավարտական շնորհանդեսը: Դասընթացին, որին մասնակցում էին Վրաստանի, ԱՄՆ, Լեհաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Բելառուսի ներկայացուցիչներ, գերազանց մասնակցություն ցուցաբերեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի 4 զինծառայող: Հայ խաղաղապահներն ամբողջությամբ անցան դասընթացը, մասնակցեցին լեռնային վարժանքներին՝...

24.04.2017 • Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Վրաստանում

 Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում ու Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 23-ին «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ տեղի ունեցան Վիրահայոց թեմում: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, թեմի կրթական բաժնի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ֆլեշ-մոբ անցկացրեցին` ներկայացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված Ծիծեռնակաբերդի խորհրդանշական պատկերը: Միջոցառումների...

01.04.2017 • ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին` հետ մղելով Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ և իրենց կյանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի...

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր