Լուրեր

Սայաթնովյան 102-րդ Վարդատոնը Թբիլիսիում

29.05.2016

Կից լուսանկարներ

Սայաթնովյան 102-րդ Վարդատոնը Թբիլիսիում

Սայաթնովյան 102-րդ Վարդատոնը Թբիլիսիում

 

Ամբողջ ալբոմ »

 2016 թվականի մայիսի 29-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ավանդական Սայաթնովյան 102-րդ Վարդատոնը, որը կազմակերպել էր «Վիրահայերի միություն»-ը՝ Թբիլսիի քաղաքապետարանի, ՀՀ և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի (քաղաքային մարմին) նախագահը, ՀՀ և Վրաստանի գրողների միությունների անդամներ, այլ անվանի հյուրեր, հայ և վրաց հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Թբիլիսի էր ժամանել նաև Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» երգի վաստակավոր անսամբլը` գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

Միջոցառման հյուրերն ու մասնակիցները, ավանդույթի համաձայն նախ ծաղիկներ են դրել Սայաթ-Նովայի շիրիմին, այնուհետև ուղեվորվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակ, որտեղ հայ գրական և մշակութային կազմակերպությունների, պարային համույթներին, երաժշտական խմբերի և անհատների կատարմամբ հնչել է սայաթնովայական երգն ու պարը:

Երեկոն ավարտվել է կազմակերպիչների և հյուրերի ոգեկոչող ելույթներով:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր