Լուրեր

Դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիի նահանգապետ Պաատա Խիզանաշվիլիի հետ

29.06.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիի նահանգապետ Պաատա Խիզանաշվիլիի հետ

Դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիի նահանգապետ Պաատա Խիզանաշվիլիի հետ

 

Ամբողջ ալբոմ »

 Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ս.թ. հունիսի 29-ին հանդիպում է ունեցել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Պաատա Խիզանաշվիլիի հետ:

Կողմերը քննարկել են Քվեմո Քարթլիում բնակվող հայերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Խիզանաշվիլին ընդգծել է հայերի ակտիվ դերը տարածաշրջանի տնտեսական կյանքում և վստահեցրել, որ հայկական համայնքը՝ իր հոգսերով հանդերձ, մշտապես իր ուշադրության ներքո է գտնվում:

Կողմերը հույս են հայտնել, որ իրենց միջև ձևավորված մտերիմ հարաբերությունները շարունակական կլինեն և կնպաստեն հետագա համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպումից հետո դեսպան Վարդանյանը և նահանգապետ Խիզանաշվիլին համատեղ մասնակցել են Թբիլիսիում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր