Լուրեր

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը մասնակցել է <<Georgian Economic Take-Off>> ֆորումին

04.08.2016

Կից լուսանկարներ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը մասնակցել է <<Georgian Economic Take-Off>> ֆորումին

Ամբողջ ալբոմ »

 Ս.թ. օգոստոսի 4-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը մասնակցել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված <<Georgian Economic Take-Off>> ֆորումին, որը տեղի է ունեցել Թբիլիսիի <<Rooms>> հյուրանոցում:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Վրաստանի և աշխարհի տնտեսական գործընթացները և արագ զարգացող տնտեսությունների միտումները:

Մասնակիցներին և հյուրերին դիմավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Բացման խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլին, ելույթներ են ունեցել Վրաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման հիմնական զեկուցողները եղել են Հարվարդի և Կոլումբիայի համալսարաններից հրավիրված բանախոսներ Դանի Ռոդրիկը և Շառլզ Սաբելը:

Ֆորումին մասնակցել են Վրասատնի կառավարության ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ, այլ հյուրեր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր