Լուրեր

Դեսպան Յուրի Վարդանյանի ամանորյա ուղերձը

30.12.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Յուրի Վարդանյանի ամանորյա ուղերձը

Ամբողջ ալբոմ »

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն վիրահայություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի խաղաղության, երջանկության, հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի: 

Ամանորը պատմության վերածվող անցյալի և նոր հույսերով ու երազանքներով լի ապագայի եզրագիծն է, և ես սրտանց մաղթում եմ, որ գալիք տարվա Ձեր բոլոր ակնկալիքներն իրականություն դառնան:

Նախորդ տարին լի էր մարտահրավերներով, բայց մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը հզոր է և անպարտ, երբ հավաքական է ու միասնական: Ուստի, մենք ի զորու ենք և պարտավոր անել ավելին՝ մեր ժողովուրդի և նրա գալիք սերունդների խաղաղ կյանքի արարումը ապահովելու համար:

Հարգարժա՛ն բարեկամներ,

Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ ուզում հղել բոլոր նրանց, ովքեր ծնված լինելով Հայաստանի սահմաններից դուրս, ապրելով օտար երկրներում, չեն ուրանում իրենց պատմական հայրենիքը և իրենց ներուժն ի նպաստ են դնում հայրենի երկրի բարօրության և առաջընթացի համար:

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ սփյուռքաբնակ հայերի ոգևորությունն ու օժանդակությունն այնքան տեսանելի էր և կարևոր, որ ևս մեկ անգամ մեզ բերեց այն համոզման, որ համայն հայությունը եղել է և կմնա մի մեծ ու անկոտրուն բռունցք:

Ցանկանում եմ, որ մեզ մշտապես առաջնորդի լավատեսությունն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ, որպեսզի մեր հայրենանպաստ գործերն ու ծրագրերը կարողանանք կյանքի կոչել:

Ի՛մ սիրելի հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Թող բոլոր ընտանիքներում իշխեն սերն ու ջերմությունը, և թող կատարվեն բոլորիս նվիրական երազանքները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր