Լուրեր

Դեսպան Յուրի Վարդանյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, վիրահայ գրական-հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանի մահվան կապակցությամբ

12.01.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Յուրի Վարդանյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, վիրահայ գրական-հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանի մահվան կապակցությամբ

Ամբողջ ալբոմ »

Մեծ ցավով եմ ընկալել Անահիտ Բոստանջյանի հանկարծամահ լինելու գույժը:
Տիկին Անահիտը, անշուշտ, եղել է Վրաստանի հայ համայնքի ամենահանրահայտ, ամենատաղանդավոր և ամենավառ դեմքերից մեկը: Նրա քնարերգական բանաստեղծությունները, նմուշային թարգմանությունները, բոցավառ արտասանություններն ու հրապարակախոսությունները անտարբեր չէին թողնում ունկնդրողիներին և ընթերցողներին:

Ինձ՝ որպես Վրաստանում Հայաստանի դեսպանի համար հատկապես արժեքավոր էր նրա հասարակական գործունեությունը, որի առյուծի բաժինը նվիրված էր հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության և սիրո ամրապնդմանը, իսկ ստեղծագործական մասով՝ մեր երկու ազգերի գրականությունների մերձեցմանը: 

Հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության «կամրջի» կառուցման գործում Անահիտ Բոստանջյանի ներդրումը արժանվույնս է գնահատվել թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի կողմից, որի վկայությունն են նրան շնորհված Վրաստանի «Պատվո նշան» և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանները:

Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում տիկին Անահիտի հարազատներին, մտերիմներին և ընթերցողներին ու նրանց հետ միասին սգում եմ վիրահայ համայնքի պատվավոր անդամի վաղաժամ մահը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր