Լուրեր

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

17.02.2017

 Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:

Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:

Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,

բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):

Ըստ անհրաժեշտության Քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:

Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:

Փաստաթղթերն ընդունվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312 սենյակ)՝ 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 1100-1600 (ընդմիջում՝ 1300-1400):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 58-95-26, (010) 52-56-62 հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ ԿԳ նախարարությա կայքէջից (www.edu.am):

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր