Լուրեր

Կայացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով հիմնական ձմեռային դասընթացի մասնակից երկրների ԶՈՒ զինծառայողների ավարտական վկայականների շնորհման արարողությունը:

13.03.2017

Կից լուսանկարներ

Ամբողջ ալբոմ »

 Օրերս Վրաստանի Զինված ուժերի՝ Սաչխերեի լեռնաուսումնական կենտրոնում կայացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով սույն թվականի փետրվարին մեկնարկած հիմնական ձմեռային դասընթացի մասնակից երկրների ԶՈՒ զինծառայողների ավարտական վկայականների շնորհման արարողությունը:

Ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների (Լիտվա, Ուկրաինա, Բելառուս) դասընթացին գերազանց մասնակցություն են ցուցաբերել նաև ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 3 զինծառայողներ, ովքեր ամբողջությամբ անցել են դասընթացը և մասնակցել լեռնային վարժանքներին:

Դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականներ են հանձնել Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ուսումնական հրամանատարության պետ, գնդապետ Մալխազ Մակարաձեն և Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր