Լուրեր

Դեսպան Յուրի Վարդանյանը ընդունել է ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի կուրսանտների խմբին, ովքեր Վրաստանում էին՝ մասնակցելու կուրսանտների միջազգային շաբաթին

17.03.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Յուրի Վարդանյանը ընդունել է ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի կուրսանտների խմբին, ովքեր Վրաստանում էին՝ մասնակցելու կուրսանտների միջազգային շաբաթին

Դեսպան Յուրի Վարդանյանը ընդունել է ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի կուրսանտների խմբին, ովքեր Վրաստանում էին՝ մասնակցելու կուրսանտների միջազգային շաբաթին

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. մարտի 12-17-ը, վրացական կողմի հրավերով, ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի կուրսանտների խումբը՝ կապիտան Վարազդատ Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Վրաստանի ՊՆ Դավիթ Աղմաշենեբելիի անվան Ազգային պաշտպանության ակադեմիայի կողմից անցկացված կուրսանտների միջազգային շաբաթին և դրա շրջանակներում կայացած միջոցառումներին:

Միջոցառմանն ընդհանուր մասնակցել է 12 օտարերկրյա սպա և 39 կուրսանտ 12 բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, ԳԴՀ-ից, Ռումինիայից, Նորվեգիայից, մերձբալթյան երկրներից:

Մեր խումբը հավուր պատշաճի տեղում հանդես է եկել ՀՀ ԶՈՒ մասին տեսաբանախոսությամբ, իսկ խմբի ղեկավար կապիտան Վ.Կիրակոսյանը 1-ին տեղ է գրավել հրաձգության սպայական մրցույթում:

Մարտի 17-ին ակադեմիայում կայացել է փակման հանդիսավոր արարողությունը, ինչին, ի թիվս հրավիրյալ օտարկերյա այլ ռազմական կցորդների (ԱՄՆ, Ռումինիա, Էստոնիա, Լատվիա), ներկա է գտնվել նաև ՀՀ ներկայացուցիչը: ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի խմբին ավարտական վկայականներ են հանձնվել Վրաստանի ԶՈՒ ԳՇ ռազմական կրթության հրամանատարության պետ, գնդապետ Մալխազ Մակարաձեի և ակադեմիայի ռեկտոր, փոխգնդապետ Զազա Ջափարիձեի կողմից, ինչից հետո կայացել է պաշտոնական ընդունելություն:

Վրաստանի ՊՆ պատասխանատուների կողմից, ընդհանրապես, կարևորվել է հայ-վրացական ռազմական համագործակցության անհրաժեշտությունը, նորանոր միջոցառումների անցկացման և համատեղ մասնակցության ճանապարհով:

Միջոցառման ավարտից հետո ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի խմբին ընդունել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, ով շնորհավորանքներ է հղել նրանց լավագույն մասնակցության և ցուցաբերած արդյունքների համար:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր