Լուրեր

ԴԵսպան Յուրի Վարդանյանն ընդունել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադին

18.07.2017

Կից լուսանկարներ

ԴԵսպան Յուրի Վարդանյանն ընդունել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադին

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հուլիսի 18-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադին, ում այցելությունը ՀՀ դեսպանություն կրում էր ճանաչողական բնույթ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են հայ-իրանական շփումները և համագործակցությունը բոլոր հնարավոր հարթակներում՝ այդ թվում նաև այլ պետություններում Հայաստանի և Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների միջև:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հյուսիս-հարավ միջպետական ավտոճանապարհի կառուցմանը, ինչը էապես կնպաստի թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի առևտրաշրջանառության ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը: 

Հանդիպումն անցել է ջերմ և մտերմիկ մթնոլորտում:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր