Լուրեր

Դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին

16.09.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին

Ամբողջ ալբոմ »

 Ս.թ. սեպտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հյուրընկալեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին, ով Թբիլիսիում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Զրույցի ընտացքում դեսպան Վարդանյանը հայտնեց, որ հպարտությամբ է լցվում Արոնյանի հաղթանակները տեսնելիս, ինչին ի պատասխան վերջինս շնորհակալություն հայտնեց նախ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը ցանկանում է շարունակել Յուրի Վարդանյանի գործը և վաստակը հայկական սպորտում և հույս հայտնեց, որ հաղթանակ կտանի հաջորդ օրը սպասվող խաղում նման հետաքրքիր ու գերհագեցած զրույցից հետո:

Հանդիպման ավարտին դեսպան Վարդանյանը և Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ևս մեկ անգամ շնորհավորեցին Արոնյանին ունեցած հաղթանակների համար և հաջողություններ մաղթեցին գալիք խաղերում:

Ս.թ. սեպտեմբերի 16-ին Լևոն Արոնյանը նվաճել է Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր