Լուրեր

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Վրաստան

14.12.2017

Կից լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Վրաստան

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Վրաստան

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Վրաստանի պաշտպանության նախարարության Դավիթ Աղմաշենեբելու անվան Ազգային պաշտպանության ակադեմիայի հրավերով Վրաստանում էր գտնվում ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի կազմում էին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի ներկայացուցիչները:

Գորի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը հյուրերին ընդունեց Ազգային պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Զազա Ջափարիձեն, ով հյուրերին ծանոթացրեց ակադեմիայի գործունեությանը, գործող կրթական ծագրերին, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական ուղղություններով մասնագետներ պատրաստելու գործընթացին: Կողմերը, մասնավորապես քննարկեցին երկու երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Քննարկումներից հետո տեղի ունեցավ շրջայց և ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացավ ակադեմիայի ենթակառուցվածքներին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր