Լուրեր

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցեց Ղափամայի փառատոնին

17.12.2017

Կից լուսանկարներ

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցեց Ղափամայի փառատոնին

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցեց Ղափամայի փառատոնին

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 17-ին Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցավ Ղափամայի փառատոն, որը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության կողմից՝ Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և Հայարտուն կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ։

Փառատոնին իր մասնակցությունը բերեց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։

Կիրակնօրյա պատարագին հաջորդած փառատոնի բացման խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը ողջունելով հյուրերին՝ անդրադարձ կատարեց փառատոնի խորհրդին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ունի շատ կարևոր նշանակություն և այդ համատեքստում խոսեց նաև նոր նախաձեռնությունների ու արդեն նախատեսված միջոցառումների մասին։

ՀՀ դեսպանության դիվանագետ Հարություն Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ դեսպանությունը ևս կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դեսպանության պատրաստակամությունը առաջիկայում աջակցելու նմանօրինակ այլ փառատոնների կազմակերպմանը, որը խթանում է հայկական ճաշատեսակների ավելի տարածմանն ու հանրահռչակմանը։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր