Լուրեր

Դեսպան Սադոյանի շնորհավորանքը Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա 2-րդին՝ գահակալման 40-ամյակի կապակցությամբ

18.12.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Սադոյանի շնորհավորանքը Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա 2-րդին՝ գահակալման 40-ամյակի կապակցությամբ

Ամբողջ ալբոմ »

Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի գահակալման 40-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը իր շնորհավորական խոսքն է հղել Վրաստանի Առաջին ալիքով։

Դեսպանը շնորհավորել է Պատրիարքին այդ առթիվ՝ մաղթելով նրան ամուր առողջություն։

Նա նշել է, որ Իլյա Երկրորդը հոգևոր դասի այն ներկայացուցիչներից է, ով իր կենդանության օրոք արդեն լեգենդ է և դրա վառ վկայությունն այն մեծ հարգանքն ու ակնածանքն է, որ կա այդ սուրբ մարդու նկատմամբ ողջ Վրաստանում և նաև նրա սահմաններից դուրս։

Անդրադառնալով Իլյա Երկրորդի գործունեությանը՝ դեսպան Սադոյանը ընդգծել է, որ նրա գահակալության ողջ ընթացքում Քրիստոնեությունը մեծ ծաղկում է ապրել ողջ Վրաստանում, կառուցվել են նոր եկեղիցներ, իսկ ժողովրդի կյանքում հավատքն ավելի մեծ տեղ է սկսել զբաղեցնել:

«Իլյա Երկրորդը մեկ առիթով ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են։ Դա շատ ճիշտ բնորոշում է, Քրիստոնեական հավատքն մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող կարևորագույն երևույթներից է, այն մեծ տեղ է զբաղեցնում և՜ հայ, և՜ վրացի ժողովրդի կյանքում» - իր շնորհավորական խոսքը եզրափակել է Ռուբեն Սադոյանը։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր