Լուրեր

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

01.01.2018

Կից լուսանկարներ

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ամբողջ ալբոմ »

Սիրելի վիրահայեր, եղբայրական վրացի ժողովուրդ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթելով առողջություն, արևշատություն և նորանոր հաջողություններ։

Թող 2018 թվականը լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի, որի ընթացքում կգրանցվեն աննախադեպ հաջողություններ։

2017 թվականին մենք նշեցինք հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և այդ համատեքստում խորհրդանշական էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցը, որը, վստահությամբ պետք է նշել, որ էլ ավելի ամրացրեց մեր երկկողմ հարաբերությունները և այդ ուղղությամբ նոր հորիզոններ ուրվագծեց։

Նոր տարին ընտանեկան տոն է և քանի որ ընտանիք հասկացողությունը հայ և վրացի ժողովուրդների համար ունի առանցքային նշանակություն, այդ իսկ պատճառով Նոր տարին ևս առանձնահատուկ վերաբերմունքի է արժանանում մեր ժողովուրդների կողմից։

Ամանորյա սեղանների շուրջ մենք կխմենք տարբեր կենացներ, տարբեր ցանկություններ կառաքենք առ Աստված։ Եկեք այս տարի այդ ցանկությունների մեջ ներառենք նաև հայ-վրացական դարավոր բարեկամության ավելի ամրապնդման շատ կարևոր ցանկությունը։

Սիրելի՛ վիրահայեր և վրացի եղբայրական ժողովուրդ, տա Աստված, որ Նոր տարում իրականություն դառնան ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի այս օրերին ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրներին՝ խաղաղություն և բարեկեցություն: 

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր