Լուրեր

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

17.01.2018

Կից լուսանկարներ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեի հետ։

Հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև քննարկեցին երկկորղմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Մտքեր փոխանակեցին այս տարի Երևանում կայանալիք #Ֆրանկոֆոնիա'յի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ, որի համատեքստում դեսպան Սադոյանը նշեց, որ այն կլինի անկախացումից հետո Հայաստանում կազմակերպված ամենախոշոր միջոցառումը, որին ենթադրվում է, որ կմասնակցեն 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ։

Դեսպան Սադոյանը խոսեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Ֆրանսիայի՝ որպես #ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերակատարության մասին։

Երկուստեք կարևորվեց ֆրանսահայ համայնքի դերն ու նշանակությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործու 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր