• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

13 մարտի, 2023
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի առաջին օրը` մարտի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԻՀ կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին համագործակցության նկատելի ակտիվացմանը։ Այս համատեքստում քննարկվեցին նաև ԱԻՀ հետ տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փոխգործակցության խորացման հնարավորությունները։
 
---
 
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Եկեղեցում մատուցված պատարագից հետո ՀՀ դեսպանը Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց եկեղեցուն կից գործող Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում և ծանոթացավ դրա գործունեությանը, որին հաջորդեց հանդիպում Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
 
---
 
Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 13-ին հանդիպում ունեցավ ԱԻՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլիի հետ։
Կողմերն անդրադարձան կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությանը, մասնավորապես` համատեղ մշակութային միջոցառումների անցկացմանը, կրթական հաստատությունների միջև ուղղակի փոխգործակցության ամրապնդմանը և երիտասարդների միջև շփումների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Նույն օրը ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բաթումի համար 4 հանրային դպրոց, որտեղ դասավանդվում է նաև Հայոց լեզու և հայ գրականություն առարկան։
 
---
 
Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիքովանիի հետ։
Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին քույր քաղաքներ Վանաձորի և Բաթումի միջև փոխգործակցության ակտիվացմանը միտված ձեռնարկվելիք հնարավոր քայլերի շուրջ։
 
---
 
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցի ընթացքում մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԱԻՀ Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ակտիվ փոխգործակցությանը` ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների մակարդակով։
Կարևորվեց ԱԻՀ հետ Հայաստանի կապերի ամրապնդումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ակտիվ շփումները` այս ուղղությամբ հետագա քայլերի պլանավորման և իրականացման նպատակով։
 
---
 
Մարտի 13-ին Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ պրոֆեսոր Մերաբ Տուրավան։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց դատաիրավական ոլորտում Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի վերաբերյալ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: