• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ի հիշատակ Բաքվում հայկական ջարդերի 20-ամյա տարելիցի

17 հունվարի, 2010
 

embՍ.թ. հունվարի 17-ին վիրահայ համայնքը նշեց Բաքվում հայկական ջարդերի 20-ամյա տարելիցը: Այդ օրը Թբիլիսիի Հայ առաքելական Ս.Էջմիածին վերաբացված եկեղեցում, ինչպես նաև Վիրահայոց թեմին պատկանող մյուս եկեղեցիներում, embմատուցվեցին պատարագներ, կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ` ի հիշատակ այդ ողբերգական իրադարձությունների հարյուրավոր անմեղ զոհերի:

Ս.Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը վարեց Հայ առաքելական Ս.Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհանիսյանը, Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարներ, բազմաթիվ հավատացյալներ:

Ս.Պատարագի և հոգեհանգստյան արարողությունների ավարտից հետո մասնակիցներն այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոնը, որտեղ Վրաստանում ՀՀ դեսպանության անունից հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին դրվեց ծաղկեպսակ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: