• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սկսել է գործել 1993թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2022թ. սեպտեմբերից Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանն է Աշոտ Սմբատյանը: ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը սկսել է գործել 1995թ. մայիսից: ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեն 2023թ. փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է հանձնել իր հավատարմագրերը:

Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հենքը հանդիսացող հիմնարար փաստաթուղթը 2001թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրված է, որ Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը:

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 12-րդ նիստը կայացել է 2023թ. հունվարի 12-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների գլխավորությամբ:

2022թ. օգոստոսի 19-ին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման է հանձնվել Դեբեդ գետի վրա կառուցված նոր «Բարեկամություն» կամուրջը:

ՀՀ և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ:

Այցեր

Վրաստան

2023թ. հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2023թ. հուլիս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2022թ.  նոյեմբեր

Ալեն Սիմոնյան,  ՀՀ ԱԺ նախագահ

2022թ. հուլիս

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2022թ.  մայիս

Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար

2022թ.  մայիս

Արմեն Գրիգորյան, ՀՀ ԱԽ քարտուղար

2022թ.  մայիս

Վահագն Խաչատուրյան,  ՀՀ նախագահ

2022թ.  մարտ

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2021թ. դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2021թ. սեպտեմբեր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2021թ. ապրիլ

Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ

2021թ. հունվար

Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար

2020թ. մարտ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2019թ. հուլիս

Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար

2019թ. հունվար

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2018թ. դեկտեմբեր

Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ

2018թ. մայիս 

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2018թ. մայիս 

Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ

Հայաստան

2023թ. նոյեմբեր

Ջուանշեր Բուրճուլաձե, Վրաստանի Պաշտպանության նախարար

2023թ. հունվար

Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ

2022թ. հունիս

Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ

2022թ. ապրիլ

Իլիա Դարչիաշվիլի, Վրաստանի ԱԳ նախարար

2022թ. ապրիլ

Շալվա Պապուաշվիլի, Վրաստանի խորհրդարանի նախագահ

2022թ. փետրվար

Վախթանգ Գոմելաուրի, Վրաստանի ներքին գործերի նախարար, ԱԽ քարտուղար

2021թ. հոկտեմբեր

Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ

2021թ. մայիս

Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ

2019թ. հոկտեմբեր

Գիորգի Գախարիա, Վրաստանի վարչապետ

2019թ. մարտ

Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ

2019թ. մարտ

Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ

2018թ. սեպտեմբեր

Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ

2018թ․ մարտ   

Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի վարչապետ

Ներբեռնել այցերի ողջ ցանկը

Իրավապայմանագրային դաշտը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող մոտ 120 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Ներբեռնել ողջ ցանկը

Առևտրատնտեսական կապեր

Առևտրատնտեսական բնագավառում գործում են առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման և այլ ոլորտների համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

 

Առևտրաշրջանառություն

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019

148 993.0

69265.4

79727.6

485358.9

2020

130 431.7

57450.0

72981.7

322269.5

2021

190 339.7

68309.2

122030.5

354297.5

2022

301 031.8

156 246.1

144 785.7

723 162.5

Վրաստանից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝

գյուղմթերք, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ:

ՀՀ-ից Վրաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝

լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք:

 

Թարմացված է՝ 22.11.2023թ.

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: