• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում նշվեց Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցը

24 ապրիլի, 2010
 

aՀայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի հայաշատ բնակավայրերում տեղի ունեցան ոգեկոչման և հիշատակման եկեղեցական արարողություններ և բազմաթիվ այլ հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 23-ին Թբիլիսիի թիվ 110 հանրային հայկական դպրոցի սաները ներկայացրեցին Մեծ եղեռնի զոհերին նվիրված գրական-երաժշտական կատարումներ: Նման միջոցառումներ կազմակերպվել էին նաև Քվեմո Քարթլիի, Ջավախքի տարածաշրջանների և Բաթումիի հայկական դպրոցներում:

Ապրիլի 27-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի դահլիճում անցավ Մեծ Եղեռնի զոհերին նվիրված երգիչ Սարիբեկ Սարգսյանի մենահամերգը:

Ապրիլի 23-ին Թբիլիսիի Ս.Էջմիածին եկեղեցում մատուցվեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին դաշնակահար Եսայի Աբովյանը և երգչուհի Սվետլանա Տատոևան հանդես էին եկել հոգևոր և դասական կատարումներով:

aՕսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ, ապրիլի 24-ին, Թբիլիսիի հայ առաքելական Ս.Էջմիածին եկեղեցում, ինչպես նաև վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին պատարագի և հոգեհանգստյան արարողություններ` ի հիշատակ Մեծ Եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի:

Ս.Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունից անմիջապես հետո, Վրաստանի ասորա-խալթական մշակութային կենտրոնի Ման Շիմոն Բար Սաբաե երգչախմբի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրականացված ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի:

Ս.Պատարագի և հոգեհանգստյան արարողությունների ավարտին, մասնակիցներն այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոնը, որտեղ Վրաստանում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը:

Ապրիլի 24-ի երեկոյան Թբիլիսիի Կինոյի տանը տեղի ունեցավ սգո հավաք, որի ժամանակ ելույթ ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս, հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև ցուցադրվեցին Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին լրատվամիջոցների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: