• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ մշակույթի սեզոններ Վրաստանում

03 մայիսի, 2010
 

1

Մայիսի 3-ին և 4-ին Վրաստանում կայացան Հայ մշակույթի օրեր, որոնք առաջինն էին այս տարի Վրաստանում անցկացվող Հայ մշակույթի սեզոնների հանդիսաշարում:


Այդ կապակցությամբ Վրաստան ժամանած Հայաստանի պատվիրակությանը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Արթուր Պողոսյանը:

Վրաստանում Հայ մշակույթի սեզոնների պաշտոնական սկիզբը նշանավորվեց ս.թ. մայիսի 4-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում կայացած գալա-համերգով, որը կազմակերպվել էր երկու երկրների մշակութային գերատեսչությունների կողմից` Վրաստանում  Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Գալա-համերգն սկսվելուց առաջ ելույթներ ունեցան Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի փոխնախարար Գեորգի Չալաձեն` ընդգծելով հայ-վրացական պատմական մշակութային կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիսատեսը մեծ հետաքրքրություն էր դրսևորել մայիսի 3-ին և 4-ին Վրաստանում Հայ մշակույթի սեզոնների շրջանակներում տեղի ունեցած բոլոր միջոցառումների նկատմամբ և ջերմորեն էր ընդունում վաստակավոր հայ մշակութային կոլեկտիվների ելույթները:

Միանշանակ կարելի ասել, որ հայ մշակույթի մայիսյան օրերը Վրաստանում ունեցան հաջողություն:

 2   3

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: