• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Վրաստան

14 հունիսի, 2010

 Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր վրաց գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպմանը երկուստեք արձանագրվեց, որ նախարարների պարբերակական հանդիպումները  հնարավորություն են ընձեռում հետեւողականորեն իրականացնել պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մշակել համագործակցության նոր ծրագրեր:  

Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ` հատկապես Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերի, եւ Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի հաջողության առումով: Ձեռք է բերվել պայմանավորվածություն` այդ դրական փորձառության շարունակությունը ապահովող քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները մանրամասն քննարկել են վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ: Այս ենթատեքստում Գրիգոլ Վաշաձեն ներկայացրել է դրանց լուծմանն ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը` մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական ու մշակութային հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հայ-վրացական համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Նույն օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահի կողմից տրամադրված ուղղաթիռով Հայաստանի արտգործնախարարը մեկնել էր Բաթում, ուր Էդվարդ Նալբանդյանին ընդունել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:

Միխեիլ Սաակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի Նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը: 

Նախագահ Սաակաշվիլու եւ նախարար Նալբանդյանի զրույցի ընթացքում այլ հարցերի թվում արծարծվել են նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները: 

Ընդունելության ավարտին Վրաստանի նախագահը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Հարկ է նաև նշել, որ Բաթումի մեկնելուց առաջ, հունիսի 14-ի առավոտյան, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Վրաստանի հայ համայնքի հետ և խոսել հայ-վրացական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդել իր հանդիպումների մասին: Այդ հանդիպման ժամանակ, վիրահայության ներկայացուցիչների խնդրանքով, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: