• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի:

28 փետրվարի, 2011

Փետրվարի 28-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և ՀԱՍԵ Վիրահայ թեմի "Հայարտուն" մշակութային կենտրոնն անցկացրել էին միջոցառումներ` նվիրված Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավատացյալ հոտին ուղղած իր քարոզչական խոսքում դատապարտեց սումգայիթյան եղեռնագործությունը՝ որպես ազգային պատկանելության նշանով ոճրագործություն:

Պատարագի վերջում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ Սումգայիթի զոհերի, Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Հոգեհանգստի արարողությունից հետո Թբիլիսիի վիրահայ համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների և վիրահայոց հոգևորաց դասի առաջնորդությամբ, ծաղկեպսակով և ծաղիկներով զարդարեցին Թբիլիսիի Խոջիվանքի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հայոց զոհերի հիշատակն անմահացնող խաչքարը: Հանդես գալով միջոցառմանը, Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը դատապարտեց սումգայիթյան ոճրագործությունը` որպես մարդկության դեմ իրականացված ամենամեծ հանցագործություն և կոչ արեց՝ աշխարհի ոչ մի անկյունում թույլ չտալ դրա կրկնությունը:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: