• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում:

22 ապրիլի, 2011

 

Ապրիլի 22-ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցում կայացավ հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին, որը կազմակերպել էր «Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը»:

Պատվավոր հյուրերի թվում էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, հայտնի գրող և թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց հասարակության, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երեկոն, որը կազմված էր երեք մասից, սկսվեց Նինո Փիրցխալաիշվիլու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թեմայով գծանկարների ցուցահանդեսով, այնուհետև մենահամերգով հանդես եկավ Երևանից ժամանած հայտնի հայ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Մելիքյանը: Երեկոյի երրորդ մասում կայացավ փոքր թատերական ներկայացում`  Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան Հայկական Պետական Դրամատիկական Թատրոնի մի խումբ դերասանների կատարմամբ:

Վերջում միջոցառման մասնակիցներն ու հյուրերն օդ թողեցին վառված մոմերով օդապարիկներ, որոնք, բարձրանալով գիշերային Թբիլիսիի երկինք, խորհրդանշում էին Մեծ Եղեռնի զոհերի անմահ հոգիները:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: