• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ապրիլի 24-ը` Թբիլիսիում:

24 ապրիլի, 2011

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների և դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:

Պանթեոնում Վրաստանում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց հայ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին:  Այնուհետև մատուցվեց սգո պատարագ: Պատարագին հաջորդած հանրահավաքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպանը, որն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություն է: XX դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տուրք անմեղ զոհերի հիշատակին, այլև հետագա ցեղասպանությունները կանխարգելելու միջոց: Ցեղասպանության ճանաչումը ռևերանս չէ Հայաստանի, ոչ էլ` թշնամական քայլ Թուրքիայի նկատմամբ: Դա արդարության և արդարադատության պատասխանն է ոճրագործներին, ցանկացած երկրի պարտավորությունը»:

Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներն ավարտվեցին Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանության մոտ Վրաստանի հայ երիտասարդական կազմակերպությունների և Վիրահայ համայնքի ներկայացուցիչների հանրահավաքով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: