• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում նշեցին Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը

09 մայիսի, 2011

Մայիսի 9-ին, Թբիլիսիում Ա.Խորավայի անվան Դերասանի տանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը կազմակերպել էր տոնական երեկո` Մեծ հայրենական պատերազմի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցների կապակցությամբ:

 Երեկոյին ցուցադրվեցին կադրեր Մեծ հայրենական պատերազմի մասին պատմող վավերագրական կինոնկարներից, որտեղ նկարահանված էին պատերազմին մասնակցած հայ զինվորները, ինչպես նաև «Շուշիի առասպելը» վավերագրական կինոնկարը: Հյուրերի առջև հանդես եկան երգիչներ Նինա Կարապետյանը, Անահիտ Հարությունյանը, Հենրիխ Պողոսյանը և «Ջեյրան» ու «Անի» պարային համույթները:

 Համերգից հետո Մեծ հայրենական և Ղարաբաղյան պատերազմի վետերաններին հանձնվեցին դրամային պարգևներ և նվերներ:

 Երեկոյի ավարտին վետերաններին տոնական օրվա կապակցությամբ շնորհավորեցին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: