• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարդատոնը` Թբիլիսիում

29 մայիսի, 2011

Մայիսի 29-ին Թբիլիսիի Ս.Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական Մեյդան հրապարակում  տեղի է ունեցավ մայիսյան ավանդական Սայաթնովյան վարդատոնը: Տոնին ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Արցախից և Վրաստանի տարբեր անկյուններից:

Այլոց թվում հավաքվածներին տոնի առիթվ շնորհավորեց  Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա մասնավորապես ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականությունն է այն մեծ ստեղծագործողի առջև, որի անունն է Սայաթ-Նովա: Այն ժառանգությունը, որը մեր մշակույթին տվել է Սայաթ-Նովան, անգնահատելի է: Թերևս չկա մի հայ մարդ, մի հայ մանուկ, որի կյանքը եւ որպես անհատ ձևավորման պրոցեսը անցած չլինի Սայաթ-Նովայի հնչյունների ներքո: Սակայն ամեն տարի այս տոնը նշելիս ամեն մեկս պետք է մի պահ մտածենք, թե արդյոք մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արժանավույնս գնահատենք Սայաթ-Նովայի արվեստը, աշխարհին իսկապես մատուցենք այն մեծ ժառանգությունը, որը թողել է նա մեզ»:

Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության մասին ելությներ ունեցան նաեւ  Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի`  ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդը և Երևանից ժամանած հյուրեր, նաև ընթրցվեց ողջույնի ուղերձ` Հայաստանի գրողների միության անունից:

Տոնի կապակցությամբ կայացած համերգում հանդես եկան Երևանից ժամանած «Սայաթ-Նովա» համույթը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի «Ջեյրան» պարային համույթը` Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, մենակատարողներ Հենրիխ Պողոսյանը, Անա Խանչալյանը, Անահիդ Հարությունյանը և ուրիշներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: