• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

11 ապրիլի, 2012

Ապրիլի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչների և համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հայ ռեալիստական դրամատուրգիայի, ազգային արևելաեվրոպական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի վերաբացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի №9 հասցեում, որտեղ 1825-1912 թթ. ապրել և վախճանվել է հայ մեծանուն դրամատուրգը:

Հուշատախտակի բացման առթիվ ելույթ է ունեցել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Գաբրիել Սունդուկյանն իր ամբողջ ստեղծագործական և հասարակական գործունեությամբ ծառայել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը: Ուստի բնականոն է, որ մեծ հայ դրամատուրգին նվիրված հուշատախտակն այսօրվանից տեղ է գտնելու նրա սիրած քաղաքում` Թբիլիսիում, ի նշանավորումն նրա ստեղծագործության ու անբասիր կյանքի նկատմամբ խորին հարգանքի և երախտագիտության: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր մեծանուն գործչին, սակայն մեզ համար հատկապես հաճելի է, որ նրան հիշում են նաև Վրաստանում, ինչի վառ վկայությունն այսօրվա միջոցառումն է»: 

Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողությանը հանդես են եկել նաև Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մակղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: