• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ գրատպության 500-ամյակի ցուցահանդես Թբիլիսիում

11 ապրիլի, 2012

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի և Սփյուռքի  նախարարությունների,  Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում ապրիլի 11-ին կազմակերպել է հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:

 

Ցուցահանդեսում ներկայացված էին հինգ տասնյակից ավելի գրքեր, որոնցից էին, մասնավորապես` 1675թ. Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760թ. Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» և 1760թ. Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»:

 

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով միջոցառման բացման խոսքում, մասնավորապես, նշել է. «Այս ցուցահանդեսն անց է կացվում հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում, որոնք այս տարի տեղի են ունենալու աշխարհի, թերևս, բոլոր երկրներում, ուր կա հայկական համայնք: Սակայն Թբիլիսիի ցուցահանդեսը, անշուշտ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այդ շարքում, որովհետև մեծաթիվ չեն այն վայրերը, ուր կա հին հայ տպագիր գրքի նման հարուստ գրադարան»: 

 

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, իր խոսքում արժևորելով գրքի անգնահատելի դերը մարդու  բանական մտքի զարգացման գործում, նշել է, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի զարգացման կենտրոն և այսօր էլ հայկական մշակութային  քարտեզի վրա Վրաստանը երկիր է, որտեղ ոչ միայն զարգանում է հայ մշակույթը,  այլև պահպանվում են այն պատմական կոթողները, որոնք հայ ինքնության  հպարտությունն են: Ազգային գրադարանի գրապահոցում պահպանվում են 50 հազարից ավելի հայերեն գրքեր և փաստաթղթեր, որոնցից շուրջ հազարը հնատիպ հոգևոր գրքեր են:

 

Հանդիսությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական,  «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի Ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն, Ազգային գրադարանի գրքային ֆոնդի  դեպարտամենտի տնօրեն Լևան Թաքթաքիշվիլին և հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը լուսաբանվել է տեղական մամուլի և հեռուստատեսության կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: