• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մանթաշևի ժառանգների այցելությունը Թբիլիսի

19 ապրիլի, 2012

Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշևի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո, բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը, որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ, ապրիլի 19-ին երկօրյա այցելությամբ գտնվում էին Թբիլիսիում:

Մեծ բարերարի անվան հետ կապված թբիլիսյան շրջագայության ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի և Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլիի հետ: Հանդիպումներին ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հանդիպումների ընթացքում արձանագրվեց Թբիլիսի մշակութային և հասարակական կյանքում թբիլիսահայ երկու մեծ բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշևի և Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդը: Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց դարեսկզբի հայ մեծանուն գործարարների բարեգործությունների, ինչպես նաև նրանց ժառանգության մասին երիտասարդ սերունդներին իրազեկելու անհրաժեշտությունը: 

Ալեքսանդր Մանթաշևի ժառանգները, Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, հյուրընկալվեցին թիֆլիսյան կոլորիտով հարուստ Դավթյանների ընտանիքում, որտեղ կայացավ տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպումը: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն անդրադառնալով Մանթաշևի մեծ բարերարության և մարդասիրական գործունեությանը, բարձր գնահատեց Թբիլիսիի անվանի բոլոր հայերի ունեցած ավանդը և տիկին Ժաննա Դավթյանին հանձնեց հայապահպանության գործին նվիրվածության համար ՀՀ Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի հուշամեդալը: 

Օրհնության և գնահատանքի իր խոսքում՝ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանն անդրադառնալով վիրահայ համայնքի հարուստ պատմությանը, կարևորեց եկեղեցու շուրջ համայնքի համախմբվածության և իր հավատքին նվիրված լինելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադևոսյանը, ով ներկայացրեց Ալեքսանդր Մանթաշևի 100-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» իր հեղինակած գրքույկը:

Հյուրասիրության ընթացքում ներկաներին հրամցվեց յուրօրինակ ոճով և ավանդույթներով հարուստ մանթաշովյան ժամանակաշրջանի Թբիլիսիի քաղաքային հմայքը: Մանթաշև կրտսերը, հուզմունքով և հպարտությամբ ունկնդրելով իր պապի հայրենանվեր և ազգանվեր գործերի մասին հուշերն ու պատմությունները, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը մաղթեց հարատևություն: 

Հաջորդ օրը Թբիլիսիում գտնվող Մանթաշյան տոհմի ներկայացուցիչներին ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով ընդհանուր ուրվագծերով հյուրերին ներկայացրեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկայիս օրակարգը և հայ համայնքի գործունեությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: