• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկիզբը Թբիլիսիում

23 ապրիլի, 2012

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի  23-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակությին կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև:

«Ոչ՝ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպեցին ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին հանձնեցին անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:

* * *

Նույն օրը երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթը: Հրավառվող ջահերով և ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:

Դեսպանության առջև հավաքված երիտասարդությունը արդարության վերականգնման պահանջատիրական կոչեր ուղղեց թուրքական իշխանություններին: Երթի մասնակիցները կոչ արեցին Թուրքիային՝ սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն, խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջև և ճանաչել Մեծ եղեռնը:

* * *

Ապրիլի 23-ի հերթական միջոցառումը, Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումն էր, որը կայացավ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:

Միջոցառմանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղա

փառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արմեն Բայանդուրյանը և Հարություն Հովհաննիսյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թբիլիսիի հայկական թատրոնի ստեղծագործական խմբի կողմից ներկայացված գրական կոմպոզիցիան հիմնված էր հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի ոգեկոչման և համայն հայության արդարատենչ հաղթանակի դրվագների վրա:

 


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: