• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի դեսպանը հորդորում է Վրաստանում հոգալ սեփական ապահովության եւ անվտանգության մասին

23 օգոստոսի, 2012

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը.

Պրն դեսպան, վերջին շրջանում իրար հաջորդող մի քանի դեպքեր գրանցվեցին Վրաստանի տարածքում, որոնց հետեւանքով տուժել կամ բարդ իրավիճակներում են հայտնվել ՀՀ առանձին քաղաքացիներ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վրաստանը մեր երկրի կարեւոր հարեւանն է եւ մեր քաղաքացիների եւ կազմակերպությունների համար տրանզիտային երթեւեկության եւ հանգստի ու տուրիզմի հիմնական ուղղություններից մեկը: Հայաստանի քաղաքացիները ակտիվորեն օգտվում են Վրաստանի առողջարաններից եւ հանգստավայրերից: Բավական է միայն հիշել, որ այս տարվա 7 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիները ավելի քան 400 000 անգամ հատել են Վրաստանի սահմանը տարբեր անցակետերով: Մարդկային նման հոսքի պայմաններում հնարավոր են տարբեր դեպքեր եւ անցանկալի իրավիճակներ: Նման իրավիճակները կանխարգելելու եւ կոնկրետ դեպքերում ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար ՀՀ դեսպանությունը եւ իրավասու պետական մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ եւ հնարավոր միջոցառումները: Սակայն ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել մեր հայրենակիցներին, որ սեփական անվտանգության նկատառումներով անհրաժեշտ է ճանապարհորդությունը կամ ուղեւորությունը ծրագրելիս հաշվի առնել նաեւ բնակլիմայական, տարածքային եւ մի շարք այլ հանգամանքներ:

Մասնավորապես ինչ խորհուրդ կտայիք մեր քաղաքացիներին իրենց այցելությունները նախապատրաստելիս: 

Նախ, առիթից օգտվեմ եւ ասեմ, որ թեեւ ավարտին է մոտենում հանգստի եւ արձակուրդային շրջանը, այնուամենայնիվ դեռեւս կան մարդիկ, որոնք գալիս են կամ պատրաստվում են գալ Վրաստան: Դեպի Վրաստանի լողափնյա հանգստավայրեր մեկնող ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն է նախապես ծրագրավորել ճանապորհորդությունը եւ, մասնավորապես, կարճ թվացող, սակայն իրականում մոտ 700 կմ ճանապարհահատվածն անցնելու համար պարտադիր սահմանել դադարների եւ հանգստի որոշակի կետեր, ինչը կնպաստի նշված ճանապարհն առավել անվտանգ անցնելուն եւ հանգիստն առանց ճակատագրական միջադեպերի կազմակերպելուն:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հորդորել բոլոր ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել հարեւան Վրաստան, նախապես ծանոթանան երկրի, մասնավորապես` ճանապարհա-պարեկային օրենքներին եւ բուժծառայության մատուցման պայմաններին, ինչպես նաեւ ունենան սեփական անվտանգությունն ու առաջին բժշկական օգնությունն ապահովելու համար բոլոր պարտադիր պարագաները: Հատկապես, հորդորս վերաբերվում է սեփական ավտոտրանսպորտով երթեւեկող մեր հայրենակիցներին:

Դեռեւս վաղ է իհարկե այս մասին խոսելը, սակայն 3-4 ամիս անց, երբ կսկսվեն հնարավոր ճանապարհային բարդությունները վրաց-ռուսական սահմանագծի մոտ, մասնավորապես Վերին Լարսի հատվածում, մեր քաղաքացիներին կրկին կհիշեցնենք երթեւեկությունից առաջ եղանակային պայմանների եւ ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ նախապես տեղեկացվելու անհրաժեշտության մասին:

Ինչպի՞սի ներգրավվածություն է ունեցել ՀՀ դեսպանությունը եւ Դուք անձամբ առաջացած խնդիրների կարգավորման հարցում:

Ինչ վերաբերում է արդեն տեղի ունեցած դեպքերին, ապա պետք է ասեմ, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի, ինչպես նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, ինչի շնորհիվ պարբերաբար տեղեկացվել եւ համապատասխան քայլեր են ձեռնարկել գրանցված միջադեպերի ժամանակ ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Ինչպես գիտեք, ս.թ. օգոստոսի 8-ին հրազենային վնասվածքով ՀՀ քաղաքացին  տեղափոխվել էր Բաթումիի հանրապետական հիվանդանոց: Տուժած ՀՀ քաղաքացին շտապ-օգնության համապատասխան մեքենայով տեղափոխվել եւ հատել է հայ-վրացական սահմանը: Դեսպանության կողմից կատարվել են համապատասխան ճշգրտումներ եւ հարցումներ, ինչի արդյունքում դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, դրա շրջանակներում կա ձերբակալված անձ: Դեսպանությունը շարունակում է հետեւել գործընթացին:

Հաջորդ օրը` ս.թ. օգոստոսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ քաղաքացին լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը եւ լեռնագնացության համար նախատեսված համապատասխան պարագաների սղության պատճառով չի կարողանում ինքնուրույն իջնել: Դեսպանությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությամբ, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի, սահմանապահ ծառայությունների աջակցությամբ, կոորդինացրել եւ հետեւել է անհրաժեշտ փրկարարական աշխատանքների իրականացման ընթացքին: Արդյունքոմ ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները ՀՀ քաղաքացուն համապատասխան օգնություն ցուցաբերելու եւ Հայաստան վերադառնալու համար:

Մեկ այլ դեպքով, ս.թ. օգոստոսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ չորս քաղաքացիներ Երեւան-Քոբուլեթի ճանապարհին Քութայիսի քաղաքի մերձակայքում ենթարկվել են ավտովթարի: Անձամբ ձեռնամուխ լինելով իրավիճակի պարզաբանմանը, կապ եմ հաստատել տեղի իշխանությունների եւ համապատասխան բուժծառայողների հետ: Արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումները` տուժած տիկնոջն ու ութամյա երեխային վիրահատական եւ հետվիրահատական օգնություն ցուցաբերելու համար: Առ այսօր ստեղծված իրավիճակը գտնվում է ՀՀ դեսպանության հսկողության տակ, պարբերաբար կապի մեջ ենք տուժած ընտանիքի հետ: Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի, փրկարարական ծառայության բուժապահովման վարչության հետ ձեռնարկված պատշաճ համադրումների արդյունքում, կազմակերպվել է տուժածներից մեկի եւ վթարի ենթարկված շարժական գույքի տեղափոխումը Հայաստան:

Հատկապես ուզում եմ ընդգծել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությունը եւ մեր այդ կառույցի հիանալի աշխատանքը ստեղծված իրավիճակներում: Ուզում հատուկ շնորհակալություն հայտնել նախարար Արմեն Երիցյանին անձնական մասնակցության եւ իրավիճակային արդյունավետ լուծումներ գտնելու եւ իրագործելու համար: Պարոն Երիցյանի հետ մենք գտնվում ենք անընդհատ կապի մեջ:

Ի՞նչ կավելացնեք վերջում:

Դեսպանությունը եւս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին տհաճ իրավիճակներից եւ միջադեպերից զերծ մնալու նպատակով հնարավորինս հոգալ սեփական ապահովության եւ անվտանգության մասին:

Միաժամանակ, հավաստիացնում եմ, որ անկախ որեւէ հանգամանքից հետագայում եւս մեր կողմից կշարունակվեն ձեռնարկվել բոլոր հնարավոր գործողությունները Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերելու եւ իրավունքները պաշտպանելու համար:

news.am/arm/news/118171.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: