• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանի ասորիների համայնքի ղեկավարի հանդիպումը Հայաստանի դեսպանի հետ

13 մարտի, 2013

Մարտի 7-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն ընդունեց Վրաստանի ասորիների միջազգային կոնգրեսի ղեկավար Դավիթ Ադամովին:

Ողջունելով հյուրին` դեսպան Մանուկյանն իր գոհունակությունն արտահայտեց Վրաստանի ասորական համայնքի` հայ ժողովրդի և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ ջերմ և բարեկամական վերաբերմունքի կապակցությամբ: Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև հայ և ասորի համայնքների հնարավոր համագործակցության ներուժին և խոսեց ազգային ինքնության պահպանության կարևորության մասին:

                

Զրուցակիցներն անդրադարձան, մասնավորապես Վրաստանի հայ և ասորական փոքրամասնությունների համայնքների կրթական և մշակութային հիմնախնդիրներին, մտքեր փոխանակեցին դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Դեսպան Մանուկյանը և Դավիթ Ադամովը մտքեր փոխանակեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և համատեղ աշխատանքների իրականացման ուղղությամբ հետագա գործակցության հնարավորությունների մասին: 

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի ասորիների միջազգային կոնգրեսի ղեկավարին այցելության համար` կարևորելով համայնքային կառույցների միջև փոխգործակցության արդյունավետությունը ազգային, մշակութային ինքնության պահպանման և ինքնադրսևորման գործում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Վրաստանում հիմնված ասորական կազմակերպություններից ամենաազդեցիկն է համարվում Վրաստանի ասորիների միջազգային կոնգրեսը: Կազմակերպության հիմնական նպատակն ասորերեն լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանումն է: Կոնգրեսի կողմից իրականացվում են նաև հումանիտար ծրագրեր: Վրաստանի տարբեր հատվածներում գործում են տվյալ կազմակերպության մասնաճյուղերը, ռուսերենով և վրացերենով հրատարակվում է «Ավյուտա» պարբերականը: Ընդհանուր առմամբ, ըստ 2002թ. մարդահամարի` Վրաստանում ապրում է 3299 ասորի (1989թ-ին` 6206 մարդ): Ասորիները հիմնականում բնակվում են Թբիլիսիում, Քութաիսում և Բաթումում: Ամենամեծ ասորական բնակավայրը համարվում է Թբիլիսիից 25կմ հեռավորության վրա գտնվող Մծխեթայի շրջանի Ձվելի-Քանդա գյուղը, որի բնակիչների մեծամասնությունը ասորիներ են: Հաղորդակցվում են վրացերենով և ռուսերենով, կրում են ռուսականացված և վրացականացված ազգանուններ: Հիմնական մասը Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան տիրապետությունից գաղթած, ցեղասպանության ենթարկված և Անդրկովկասում վերաբնակված ասորիների ժառանգներն են: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: