• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիի Կովկաս համալսարանում «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողություն

26 հունվարի, 2024
Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի ունեցավ «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։
Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Կովկաս համալսարանի նախագահ Կախա Շենգելիան և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Կովկաս համալսարանի ղեկավարությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման հնարավորության համար, և մաղթեց, որ համալսարանը, ինչպես և ժամանակին եղել է Ներսիսյան դպրոցը, այս ներսիսյանական ոգով շարունակի լինել մարդկանց և մասնագետների դարբնոց, որոնք իրենց հետքը կթողնեն մարդկային քաղաքակրթության զարգացման գործում։
Ելույթներից հետո ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միջոցառման հյուրերին ներկայացրեց ցուցադրվող լուսանկարների պատմությունը։
Միջոցառման ավարտին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի կողմից համալսարանի գլխավոր մուտքի առջև բացվեց Կովկաս համալսարանի շենքի պատմությունը ներկայացնող հուշատախտակը։
 
«Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսը ներկայացված կլինի Կովկասի համալսարանի 1-ին հարկում մինչև ս.թ. փետրվարի 16-ը ներառյալ։ Ցուցահանդեսը տեսնել ցանկացողները կարող են անձը հաստատող փաստաթղթով այցելել Կովկաս համալսարան (հասցե՝ Պաատա Սաակաձե 1) երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 10։00-ից մինչև 18։00։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: