• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում նշվեց Սայաթ-Նովային նվիրված 111-րդ Վարդատոնը

18 մայիսի, 2025
Մայիսի 18-ին, Թբիլիսիի քաղաքապետարանի, Սակրեբուլոյի, «Վիրահայերի միություն» ՀԿ-ի համակազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԱԵ Վիրահայոց թեմի և Թբիլիսիի Պ․Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, Թբիլիսիի Վախտանգ Գորգասալիի հրապարակում տոնվեց մեծն Սայաթ-Նովային նվիրված 111-րդ Վարդատոնը։
Հանդիսությանը նախորդեց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանգչող աշուղի շիրմին վարդերի խոնարհման արարողությունը։
Դիմելով ներկաներին, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց, որ եթե այսօր ներկաները, ապա վաղը՝ ապագա սերունդներն են միասին տոնելու Թումանյանի և Գրիշաշվիլիի հիմնադրած Վարդատոնը՝ լսելի դարձնելով Սայաթ-Նովյան պատգամները ոչ միայն հայերին ու վրացիներին, այլև աշխարհին, այդպիսով տարեցտարի առավել կամրջելով ու բարեկամացնելով ժողովուրդների։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարքուան, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգային մասը բացեց ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ երգիչ Մավր Մկրտչյանի մենակատարությամբ, որին հաջորդեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի ելույթը։ Ավանդույթի համաձայն, Վարդատոնին հանդես եկան Վրաստանում գործող երգի և պարի հայկական խմբերն և մեներգիչները։ Այս տարի Վարդատոնին ներկա էր երգիչ և երգահան Հարութ Փամբուկչյանը, ով իր առաջին թբիլիսյան մենահամերգին ընդառաջ, խոսքով դիմեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Վրաստանի իշխանություններին նմանօրինակ ավանդույթը պահելու աջակցության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: