• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում

21 հոկտեմբերի, 2021
2021թ. հոկտեմբերի 21-ին Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» («Frunzik Mkrtchyan: India Remembers Me») վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը պատմում է մեծանուն հայ դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2021թ. օգոստոսի 14-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։
 
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեն, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հայ և վրացի հասարական-քաղաքական և մշակութային գործիչներ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
 
Ֆիլմի հեղինակի հրավերով ցուցադրությանը ներկա հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։
 
Ցուցադրությունից առաջ հանդիսատեսի համար իրենց գեղեցիկ ելույթով հանդես եկան նաև Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սաները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: