• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տոնական համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

16 նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 16-ին Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Միջոցառումն անցկացվում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։
 
Տոնական միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ, Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վիրահայոց թեմի առաջնորդը և հայ ու վրաց եկեղեցիների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր, Վրաստանում բնակվող հայ և վրաց հասարակական-մշակութային գործիչներ, այլ հյուրեր։
 
Իր ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների՝ հազարամյակների անսասան բարեկամությանն ու փոխառնչություններին, ինչպես նաև պատմական ամուր կապերի վրա Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ միջպետական համագործակցությանն ու վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվող աննախադեպ դինամիկային։ Ընդգծվեց քաղաքակրթական ընդհանուր արժեհամակարգով, խաղաղ ու ժողովրդավար ապրելու ձգտումով և ստեղծագործելու տաղանդով օժտված մեր երկու ժողովուրդների միասնականության կարևորությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման համար։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբին՝ միջոցառմանը ելույթով հանդես գալու դեսպանության հրավերն ընդունելու համար։
 
Ելույթներով հանդես եկան նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Երկու երկրների խորհրդարանների նախագահներն անդրադարձան հայ և վրաց ժողովուրդների պատմական ու մշակութային հարուստ կապերին, բարձր գնահատեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները։
 
Միջոցառմանը հյուրերի ուշադրությանը ներկայացվեց հայ-վրացական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի և հանդիպումների արխիվային լուսանկարների կարճ ֆոտոշարք, որից հետո իրենց բարձր կատարողական արվեստով հանդես եկան Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի երեխաները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: