• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով պարային բեմադրության ցուցադրությունը Թբիլիսիի Ռուսթավելիի պետական թատրոնում

19 մարտի, 2024
Մարտի 18-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պետական թատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով հայ-ֆրանսիական պարային բեմադրության ցուցադրությունը` նվիրված մեծ կինոռեժիսորի 100-ամյա հոբելյանին։ Բեմադրության հեղինակն է հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին, գաղափարի հեղինակը` «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի դեսպանությունների, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի և TBC բանկի կողմից։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալներ Լաշա Դարսալիան և Թեյմուրազ Ջանջալիան, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին։
Իր խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի բացառիկ հանճարին և անգնահատելի ստեղծագործական ժառանգությանը, որը հարստացրել է ոչ միայն Հայաստանի, Վրաստանի և համաշխարհային կինոաշխարհը, այլև մշակույթի աշխարհ բերել յուրահատուկ մի գեղարվեստական ոճ, որն էլ հիմք է հանդիսացել այս պարային բեմադրության ստեղծման համար։ Ա.Սմբատյանը առանձնահատուկ կարևորեց այս բեմադրության ցուցադրումը նաև Թբիլիսիում վրաց հանդիսատեսին, քանի որ որպես թիֆլիսեցի` Փարաջանովը խորապես կապված է եղել բազմերանգ մշակույթով և պատմությամբ հարուստ այս քաղաքի հետ, ինչն էլ իր անջնջելի հետքն է թողել վերջինիս ստեղծագործությունների վրա։ Եվ պատահական չէ, որ Փարաջանովի 100-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկվել է հենց Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: