• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Տերյանական օր» ավանդական տոնակատարություն

12 հուլիսի, 2025
Հուլիսի 12-ին հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդավայրում, Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալտետի Գանձա գյուղում տեղի ունեցավ «Տերյանական օր» ավանդական տոնակատարությունը։ Բանաստեղծի 140-ամյա հոբելյանը այս տարի նշանավորվեց նրա վերականգնված տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ և Վրաստանի մշակույթի նախարարներ՝ Ժաննա Անդրեասյանը և Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ և ՀՀ-ում Վրաստանի դեսպաններ՝ Աշոտ Սմբատյանը և Գիորգի Շարվաշիձեն, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, հյուրեր ՀՀ-ից և Վրաստանի տարբեր շրջաններից։
Հյուրերը շրջայց կատարեցին արդի չափանիշներին համապատասխան հիմնանորոգված թանգարանի սրահներով, թոնրատնով, բակով, տեղում այլևս գործող տեխնոլոգիաների շնորհիվ՝ ականատեսը դարձան գրողի կյանքի իրական դրվագների և ուրվագծված պատկերի, ծանոթացան նրա գրական ու հասարակական գործունեությանը։
Իր ողջույնի խոսքում Ա․Սմբատյանը շնորհակալությոն հայտնեց Վրաստանի իշխանություններին հայկական մշակույթի հանդեպ հոգածության համար և մեջբերեց Տերյանի հայտնի խոսքերը՝ երբ ուզում ես կյանքդ լինի ժամացույցի նման, ապա այն պետք է լարես ժամացույցի նման։ ՀՀ դեսպանն իր խոսքն ամփոփեց թանգարանի վերանորոգմանը աջակցություն ցուցաբերած բարերարներին ուղղված գնահատանքով և շնորհակալությամբ։
Տերյանական օրը հագեցած էր նաև հարուստ համերգային ծրագրով, որը կազմակերպել էին Ջավախքին աջակցության հիմնադրամը և Նինոծմինդայի քաղաքապետարանը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։ Հանդես եկան ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբը, ՀՀ պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև ՀՀ և տեղի անհատ կատարողներ ու ասմունքողներ։
1957թ․-ից գործող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերջին շրջանի նորոգման և ժամանակակից տեխնոլոգիաներով համալրման աշխատանքները իրականացրել է Ջավախքին աջակցություն հիմնադրամը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի աջակցությամբ։ Թանգարանի պատմությանն ու գործառույթներին հնարավոր է ծանոթանալ նաև https://vahanteryan.com/ կայք-էջում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: